ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ > «Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթաց

«Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթաց

Դավիթ Գեւորգյան, Եվա Ասրիբաբայան, Ալիսա Քամալյան, Նարինե Մովսիսյան, Զորի Միքայելյան
«Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթացը կոչված է ծառայելու Հայաստանում պալիատիվ խնամքի ոլորտում մասնագիտական պատրաստվածության բացը լրացնելուն և նախատեսված է կլինիկական հոգեբանների, բժիշկների և սոցիալական աշխատողների համար՝ որպես ոլորտում մասնագիտական վերապատրաստման կարևոր մաս։ Սույն ուսումնամեթոդական ուղեցույցը ներառում է «Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթացի նկարագրությունը, կառուցվածքը, համառոտ բովանդակությունը և գնահատման համակարգի նկարագրությունը։