«Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթաց
«Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթացը կոչված է ծառայելու Հայաստանում պալիատիվ խնամքի ոլորտում մասնագիտական պատրաստվածության բացը լրացնելուն և նախատեսված է կլինիկական հոգեբանների, բժիշկների և սոցիալական աշխատողների համար՝ որպես ոլորտում մասնագիտական վերապատրաստման կարևոր մաս։
Սույն ուսումնամեթոդական ուղեցույցը ներառում է «Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթացի նկարագրությունը, կառուցվածքը, համառոտ բովանդակությունը և գնահատման համակարգի նկարագրությունը։