ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ > Հայ ազգագրության աղբյուրներ (Հնագույն շրջանից մինչև XVIII դ. երկրորդ կես)

Հայ ազգագրության աղբյուրներ (Հնագույն շրջանից մինչև XVIII դ. երկրորդ կես)

Ռաֆիկ Նահապետյան
Ձեռնարկում ներկայացվում են հայ ազգաբանական գիտության հնագույն շրջանից մինչև XVIII դարի կեսերի սկզբնաղբյուրները, որոնք ներառում են Հայկական լեռնաշխարհում հնագիտական պեղածո նյութերի, ժայռապատկերների, սեպագիր և օտարալեզու արձանագրությունների, վիմագրերի մասին տեղեկություններ, ինչպես նաև բանահյուսական նյութեր: Հատուկ ուշադրության են արժանացել հայ և անտիկ հունա-հռոմեական պատմիչներ երկերը, աստվածաշնչյան հղումները, եկեղեցական կանոնական և աշխարհիկ այլ աղբյուրներ, արաբ, թուրք և եվրոպացի ճանապարհորդների ուղեգրություններում հայերի և Հայաստանի վերաբերյալ բազմահարուստ ու բազմաբնույթ ազգագրական հիշատակությունները: Ներկայացվում է նաև դաշտային ազգագրական բանահավաքչական նյութերի՝ որպես հայոց էթնոմշակութային համալիր ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուրի դերն ու նշանակությունը: Ձեռնարկը օգտակար կլինի նաև հայցորդների, ասպիրանտների, առհասարակ, հումանիտար մասնագետների՝ մշակութաբանների, պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար: