Հայոց գյուղական մշակույթի հիմնական համալիրները
Ուսումնամեթոդական ուղեցույց-ծրագիրն ընդգրկում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի «հնագիտություն և ազգագրություն» մասնագիտության 3-րդ կուրսում կարդացվող հայոց գյուղական մշակույթի հիմնական համալիրներին նվիրված դասընթացը, որի շրջանակում Հայաստանը ներկայացվում է ոչ միայն մարդագոյացման, այլև հնագույն քաղաքակրթության՝ երկրագործական, անասնապահական, տնայնագործական, յուրացնող և օժանդակ մշակույթների, ժողովրդական ավանդական փոխադրության և կապի միջոցների առաջացման հնագույն օրրան: Ուղեցույցը բաղկացած է մեթոդական դիտարկումներից, դասընթացի կրթական արդյունքներից, բովանդակությունից: Վերջում տրված է գրականության ցանկ, որը ներառում է սկզբնաղբյուրներ, գիտական աշխատություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ: