Գրողի և կերպարի անհատականությունը: Մուրացան. Նար-Դոս

Վազգեն Սաֆարյան
Գիրքը՝ որպես մենագրություն, հրատարակվել է 2001 թ.: Ուսումնառական դերը և ուղղվածությունը ստիպեցին մտածել որոշ բարեփոխումներից հետո այն վերահրատարակելու մասին: Մուրացանի և Նար-Դոսի ստեղծագործությունների մի շարք կողմերի նորովի բացահայտումները գաղափարագեղագիտական և հոգեբանական ընդհանրացումներ են առաջադրում գրողի և կերպարի անհատականությունների փոխներթափանցման, ռոմանտիզմի և ռեալիզմի բնութագրական հատկանիշների, գրող-կերպար-ընթերցող բազմաձայնության ու կերպարի առաջնայնության շուրջ: Դիտարկումներն ու եզրահանգումները կարող են հետաքրքրել նաև ընթերցող լայն հանրությանը: