ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > Ցանկ > Մովսես Բաղրամյան. «Հայ քաղաքական հրապարակախոսության սկզբնավորումը»

Մովսես Բաղրամյան. «Հայ քաղաքական հրապարակախոսության սկզբնավորումը»

Մելանյա Դավթյան, Հենզել Մանուչարյան
Աշխատությունը նվիրված է հայ քաղաքական հրապարակախոսության հիմնադիր Մովսես Բաղրամյանի տեսական ժառանգության ուսումնասիրությանը: Առաջին անգամ ներկայացվում է Մադրասի հասարակական-քաղաքական խմբակի գործունեությունը, վերլուծվում քաղաքական հրապարակախոսության առանձնահատկությունները, ի հայտ բերվում Մ. Բաղրամյանի ազգակերտման և ազգային գաղափարախոսության ուշագրավ դրույթները: Աշխատությունը նախատեսված է հայ հասարակական-քաղաքական մտքի պատմությամբ, հայ քաղաքական հրապարակախոսության և ազգային-ազատագրական շարժումն երի պատմության ու տեսության հարցերով զբաղվողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանների համար: