Ալգորիթմական հանրահաշիվ

Վահագն Միքայելյան
Ալգորիթմական (կոմպյուտերային) հանրահաշիվը մաթեմատիկայի արդի ճյուղ է, որն ընկած է ժամանակակից հանրահաշվի եւ ինֆորմատիկայի հատման տիրույթում: Գրքը ներկայացնում է առարկայի այնպիսի շարադրանք, որտեղ ալգորիթմների կառուցումը հենվում է հանրահաշվական խիստ հիմնավորման վրա: Շարադրանքը ներառում է էվկլիդյան եւ ֆակտորիալ օղակները, օղակների վրա թվային գնահատականները, դաշտերի ընդլայնումները, մնացքների մասին թեորեմը, վերջավոր դաշտերի վրա տրված տարածությունները, բազմանդամի ֆակտորիզացիան ներառյալ Բեռլեկեմպի եւ Ցեսենհաուզի ալգորիթմները, նյոտերյան օղակները եւ մոնոմիալ իդեալները, Գրյոբների բազաները եւ Բուխբերգերի ալգորիթմը, արտաքսման իդեալնեը եւ ոչ գծային հավասարումների համակարգերի լուծումը: Գիրքը նախատեսված է բուհերի ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաեւ ալգորիթմական հանրահաշվով, օղակների տեսությամբ եւ հանրահաշվի ալգորիթմական կիրառություններով բոլոր զբաղվողների համար: