Միգրացիայի ռիսկերը և մարդկային կապիտալի վերարտադրությունը

Հարություն Մարզպանյան, Ռուբեն Մարկոսյան, Նոննա Խաչատրյան
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել և վերլուծվել են միգրացիայի ռիսկերի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխազդեցություններն ու փոխառնչությունները: Կարևորվել և մեկնաբանվել են հիմնախնդրի ինչպես տեսական-մեթոդաբանական, այնպես էլ՝ գործնական-կիրառական դիտակետերը: Թիրախավորված առանձին անհատների, ընտանիքների, սոցիալական խմբերի և փորձագետների հետ կայացած խորքային հարցազրույցների և քննարկումների արդյունքների վերլուծությունը հնարավորություն է ընձեռել տարբերակված կերպով բացահայտել Հայաստանում միգրացիայի դրդապատճառների, միգրացիոն վարքագծի և մարդկային կապիտալում ներդրումների միջև ձևավորված պատճառահետևանքային կապերը: Գիրքն օգտակար կլինի բուհերի դասախոսների և ուսանողների, սոցիալ-տնտեսագիտական հետազոտություններով զբաղվող գիտաշխատողների, բոլոր այն անձանց համար, ովքեր ներգրավված են հանրային քաղաքականության մշակման ու կենսագործման գործընթացներում: