Մեր հաղթանակները Հատոր Ա

Նախագծի հեղինակ` Գագիկ Հարությունյան
«Մեր հաղթանակները» քառահատորը նվիրված է մարտադաշտերում հայ ժողովրդի տարած հաղթանակների լուսաբանմանը: Առաջին հատորն ընդգրկում է հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Ք. հ. III դ. վերջը պատերազմների, արշավանքների ու ճակատամարտերի ընթացքում հայոց զինուժի տարած ռազմավարական և մարտավարական հաղթանակների համառոտ նկարագրությունը: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար: