Մեդիայի նշանագիտության ներածություն

Խմբագրումը՝ Հրաչ Բայադյանի
Գիրքը բաղկացած է երեք մասից։ Առաջինը մասը կազմում է բրիտանացի տեսաբան Ջոնաթան Բիգնելի՝ մեդիայի նշանագիտությանը նվիրված հայտնի աշխատության նախաբանի և առաջին գլխի թարգմանությունը, որտեղ բացատրվում են նշանագիտության մի շարք հիմնական եզրեր, քննարկվում գիտական այս տիրույթի ձ՚ևավորման ու զարգացման պատմությունը: Բառարանում և հավելվածում զետեղված բառահոդվածները ընթերցողին օգնելու, նաև դասավանդումն ավելի արդյունավետ դարձնելու համար են: Նախատեսված է մեդիայի հետազոտողների, ուսանողների և ընդհանրապես մեդիայով հետաքրքրվողների համար: