Մեծահասակների կրթությունը և ուսումնառությունը Հայաստանում
Ուսումնական նյութերի ժողովածուն պատրաստվել է համանուն գիտաժողովի նյութերի ներառմամբ (2017 թ. դեկտեմբերի 5-6, Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան) և նվիրված է մեծահասակների կրթության արդի հիմնախնդիրներին, ինչպես նաև դասավանդման մեթոդաբանական, արժեքաբանական և կիրառական հարցերին: Ժողովածուն հասցեագրված է գիտակրթական գործընթացներում ներգրավվածներին, կրթության վարչարարության մասնագետներին և մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: