Մաթևոսյանական ընթերցումներ

Հրատարակության պատրաստեց և խմբագրեց Վազգեն Գաբրիելյանը
Հոդվածների հիմքում ընկած են Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Մաթևոսյանական ընթերցումներ» երրորդ գիտական նստաշրջանի զեկուցումները՝ նվիրված հայ մեծ արձակագիր ու հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մի շարք կողմերի նորովի քննությանը: