Մասնագիտական կողմնորոշման հիմունքներ (գործնական հոգեբանություն)
Ձեռնարկում համառոտ շարադրված է կենսական և մասնագիտական ինքնորոշման հայեցակարգը: Ներկայացված են կոնկրետ մեթոդիկաների և ընթացակարգերի հակիրճ հիմնավորումները, որոնք ուղղված են ինչպես մասնագիտություն ընտրողների (մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող դպրոցականների), այնպես էլ հենց հոգեբանների ակտիվացմանը և նրանց միջև փոխներգործությունն առավել հագեցած ու հետաքրքիր դարձնելուն:
Տրված է մասնագիտական ինքնորոշման թրեյնինգի բոլոր ընթացակարգերի, այդ թվում խաղերի ու վարժությունների նկարագրությունը: Ներկայացված նյութերի հիման վրա կարելի է հեշտությամբ մշակել սեփական թրեյնինգային ծրագիր:
Ձեռնարկը հասցեագրված է բուհերի հոգեբանության ֆակուլտետների ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին և դեռահասների հետ աշխատող մասնագետներին: