Մասնագետի պատրաստման հոգեբանական գնահատում
Ձեռնարկը գրված է ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «18T-5A056»
ծածկագրով «Անձի հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման
գործընթացում» թեմայի շրջանակներում:
Սույն ձեռնարկը նվիրված է մասնագիտական պատրաստման հոգեբանական գնա-
հատման հիմնախնդրին։ Այն ընդգրկում է ինչպես տեսական վերլուծություններ, այնպես
էլ մշակված և տեղայնացված հոգեբանական գնահատման գործիքակազմ՝ համապատաս-
խան թեստերով և հարցարաններով։ Ձեռնարկն ավարտվում է կիրառական վարժություն-
ներով, որոնք փորձարկվել են հանրակրթական և բարձրագույն կրթական հաստատու-
թյունների սովորողների շրջանում։ Ձեռնարկն արդյունավետ կարող է կիրառվել կրթա-
կան հաստատությունների հոգեբանների և մանկավարժների կողմից։