Մարդու գենետիկայի մեթոդներ

Զալինյան Գ., Կիրակոսյան Ա.
Ուսումնական ձեռնարկում հակիրճ ներկայացված են առարկայական ծրագրով նախատեսված և մարդու գենետիկայում կիրառվող հիմնական մեթոդները: Ներկայացված են լաբորատոր և գործնական աշխատանքներ, տոհմածառերի կազմման սկզբունքները, բերված են գենետիկական խնդիրներ, տրված են դրանց լուծման եղանակները: Ուսումնական ձեռնարկը նախատեսված է բուհերում գենետիկա ուսումնասիրող ուսանողների, ավագ դպրոցի ուսուցիչների և գենետիկ մասնագետների համար: