Մակրոտնտեսական կանխատեսում
Ուսումնական ձեռնարկում լուսաբանվում են մակրոտնտեսական կանխատեսման ուսումնասիրության առարկան և խնդիրները, մեթոդաբանությունը և մեթոդները, տնտեսական մոդելները, հոսքերը, պաշարները և մակրոտնտեսական ցուցանիշների համակարգն ու դրան ներկայացվող պահանջները: Առանձնակի ուշադրություն է դարձվում մակրոտնտեսական կարգավորման պետական մարմինների տնտեսական գործառույթների մեկնաբանմանը, ՀՀ կառավարման մարմինների կառուցվածքի ուսումնասիրմանը: Պարզաբանվում են երկրի մակրոտնտեսական քաղաքականության հիմնախնդիրները տնտեսական և սոցիալական ոլորտներում: Հանգամանորեն ներկայացվում են ամբողջական եկամտի արտադրության, բաշխման և օգտագործման մեխանիզմները, տնտեսական աճի գնահատման, ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի մոդելները, ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության, մակրոտնտեսական հավասարակշռության և ՀՀ տնտեսական քաղաքականության մեխանիզմները տնտեսության բոլոր ոլորտներում:
Նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար: