ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ > Լեզվականն ու արտալեզվականը քաղաքական ելույթում

Լեզվականն ու արտալեզվականը քաղաքական ելույթում

Մառա Բաղդասարյան
Սույն մենագրության նպատակն է պարզաբանել քաղաքական ելույթի` որպես լեզվական և արտալեզվական իրողությունների յուրօրինակ փոխներթափանցման առանձնահատկությունները: Փորձ է արվում ցույց տալու լեզվական նպատակային արտահայտության միջոցով որոշակի գաղափարների ու հասկացույթների` արժեքների, պատկերացումների, համոզմունքների, ինչպես նաև գործողությունների, վարքային ու կենսակերպային մոդելների մատուցման եղանակները, ընդ որում քաղաքական ելույթը դիտարկվում է որպես գործաբանական նպատակային` գործառական-ճանաչողական հաղորդակցություն: Ուսումնասիրությունը միտված է նպաստելու լեզվաբանական-խոսքաբանական և քաղաքագիտական-հասարակագիտական հետազոտություններով զբաղվող մասնագետների, ուսանողների և, առհասարակ, խոսքի քաղաքական գործառությամբ հետաքրքրվող անձանց՝ քաղաքական խոսքի նկատմամբ գիտակցության բարձրացմանը: Այս ուսումնասիրության արդյունքները կարող են ընդգրկվել գործառական ոճագիտության, խոսույթի/տեքստի մեկնաբանության դասընթացներում, ինչպես նաև լեզվաբանների, քաղաքագետների ու դիվանագետների համար անգլերենի հատուկ դասընթացի ձևավորման հիմք դառնալ: