«Le Monde»-ը և հայ իրականությունը
Մենագրությունը ֆրանսիական ամենահեղինակավոր թերթի՝ «Le Monde»-ի համակողմանի ուսումնասիրությունն է: Փաստական հարուստ նյութի հենքի վրա ներկայացված է օրաթերթի անցած ուղին, քննվում են նրա տեղեկատվության յուրահատկությունները, բացահայտվում ժանրային նկարագիրը: Հեղինակի տեսադաշտում նաև «Le Monde» - հայ իրականություն փոխառնչությունների համապատկերն է՝ ուշագրավ և ինքնատիպ մեկնաբանություններով:
Նախատեսված է մամուլի պատմությամբ ու տեսությամբ զբաղվողների, ուսանողների և ընթերցող լայն շրջանների համար: