ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ > Գիտափորձի ավտոմատացում LabVIEW միջավայրում

Գիտափորձի ավտոմատացում LabVIEW միջավայրում

Տիգրան Աբրահամյան, Հենրիկ Պարսամյան
«Գիտափորձի ավտոմատացում LabVIEW միջավայրում» ուսումնամեթոդական ձեռնարկը նվիրված է մի շարք լաբորատոր աշխատանքների նկարագրություններին, որոնք Ֆիզիկայի ինստիտուտի ուսումնական պլանով նախատեսված են «Գիտափորձի ավտոմատացում» և «Գիտափորձի ավտոմատացման պրակտիկում» առարկաների լաբորատոր պարապմունքների շրջանակներում: Ներկայացված են Լաբվյու (LabVIEW) ծրագրային միջավայրի գործիքակազմը և լաբորատոր աշխատանքներում կիրառվող հանգույցների հետ աշխատելու առանձնահատկությունները։ Լաբորատոր աշխատանքների շարադրման ընթացքում տրվում է դրանց իրականացման համար նախատեսված սարքավորումների նկարագրությունն ու փորձի կատարման ընթացքը: Ձեռնարկում ներկայացված են տվյալների` համակարգիչ ներմուծման և մշակման, համակարգչից դրանց արտածման և սարք-սարքավորումների կառավարման, փորձերի իրականացման գործընթացի ավտոմատացման առանձնահատկությունները LabVIEW ծրագրային միջավայրի օգնությամբ։