Կիլիկիո հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ.
Մենագրությունը նվիրված է Կիլիկիայի հայոց պետության պատմությանը: Աշխատության մեջ հայկական և օտարալեզու աղբյուրների համադիր քննությամբ ներկայացվում է Կիլիկյան հայկական պետականության թուլացման և կործանման շրջանի (1320-1424 թթ.) նվազ ուսումնասիրված և հայ պատմագիտության մեջ վիճելի համարվող հիմնահարցերը: Աշխատությունը նախատեսված է պատմաբանների և ընթերցող լայն հանրության համար: