Կայսերականի և հետկայսերականի միջև. հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները XX դարում
«Կայսերականի և հետկայսերականի միջև. հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները XX դարում» գիրքը կոլեկտիվ աշխատություն է, որի յուրաքանչյուր գլուխ շարադրված է առանձին հեղինակի կողմից։ Աշխատությունում անդրադարձ է կատարվում Հայաստանում XX դարի ընթացքում տեղի ունեցած կրոնական համակարգերի սոցիոմշակութային զարգացումներին ու փոխակերպումներին։ Գրքում Հայաստանյան կրոնական մշակույթն ու կրոնական բազմազանությունը հանդես են գալիս պատմական դարաշրջանների ու քաղաքական ռեժիմների հետ սերտորեն փոխկապակցված ու դիտարկվում են վերջիններիս համատեքստում։ Ընթերցողին առաջին անգամ ներկայացվում է XX դարի հայաստանյան կրոնական մշակույթի մի քանի չուսումնասիրված իրողությունների վերլուծություն և տեսական թարմ վերընթերցումներ։ Գիրքը հետաքրքիր կլինի սոցիալական ու հումանիտար գիտությունների, հարակից գիտակարգերի ներկայացուցիչներին, ինչպես նաև լայն ընթերցողին։