Պատմություն Աղվանից աշխարհի

Մովսես Կաղանկատվացի
Մովսես Կաղանկատվացու <<Աղվանից աշխարհի պատմությունը>> աշխարհաբար թարգմանությամբ առաջին անգամն է ներկայացվում ընթերցող լայն հասարակությանը։ Գիրքը, իբրև ամբողջություն ու պատմական աղբյուր, ձևավորվել է մի քանի դարի ընթացքում։ Նրա սկիզբը գրվել է 7-րդ դարում, իսկ վերջնական ավարտուն տեսքը ստացել է 10-րդ դարի վերջում։