Սոցիալական դիցաբանություն

Կարինե Յարալյան
Ուսումնական ձեռնարկում ներկայացված են փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի բակալավրիատի երրորդ կուրսում կարդացվող «Սոցիալական դիցաբանություն» դասընթացի դասախոսությունների սեղմ բովանդակությունն ու հանձնարարությունները: Դասընթացի նպատակն է վերլուծել սոցիալական միֆերի էությունն ու ձևավորման մեխանիզմները, հասկանալ սոցիալական միֆերի ազդեցությունը զանգվածային գիտակցության և վարքի վրա, ինչպես նաև ծանոթացնել ուսանողներին սոցիալական, քաղաքական և մշակութային այն բոլոր գործընթացներին, որոնք նպաստում են սոցիալական միֆերի առաջացմանն ու տարածմանը: Դա կօգնի ուսանողին հասկանալ սոցիալական միֆերի հիմնական գործառույթները և բացահայտել կենսաշխարհի դիցաբանական հիմնական կառուցվածքը, իրականության դիցականացման գլխավոր մեխանիզմներն ու գործիքները, ինչպես նաև կկարողանա գնահատել իրականության ապադիցականացման և ռացիոնալ ընկալման կարևորությունը: