Տարիքային ֆիզիոլոգիա
«Տարիքային ֆիզիոլոգիա» ուսումնական ձեռնարկը հեղինակների երկարամյա մանկավարժական փորձի և ուսումնասիրության արդյունքն է: Նրանում շարադրված են մարդու անհատական զարգացման տարբեր ժամանակաշրջանների աճի, բարձրագույն նյարդային գործունեության, վերլուծիչների, ներզատիչ գեղձերի և վեգետատիվ գործառությունների կարգավորման տարիքային առանձնահատկությունները:
Ձեռնարկի յուրաքանչյուր գլուխ լուսաբանվում է համապատասխան նկարներով, որոնք ավելի մատչելի են դարձնում նյութի յուրացումը:
Ձեռնարկը նախատեսված է բուհերի կենսաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Ձեռնարկից կարող են օգտվել նաև մանկավարժության և առողջապահության բնագավառի աշխատողները: