ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Դասագիրքը կազմված է «Ժամանակակից հայոց լեզու» բուհական դասընթացի նոր ծրագրին համապատասխան և ընդգրկում է ներածություն, հնչյունաբանություն, բառագիտություն բաժինները՝ իրենց ենթաբաժիններով: Ավանդական հայերենագիտության և արդի լեզվաբանության նվաճումների հիման վրա քննվում են ժամանակակից հայոց լեզվի արևելահայ տարբերակի համապատասխան իրողությունները: