Ժամանակակից բնագիտության հայեցակարգերը
«Ժամանակակից բնագիտության հայեցակարգերը» ձեռնարկի նպատակը հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական մասնագիտությունների ներկայացուցիչներին բնագիտական գրագիտության հիմունքներին 21-րդ դարի մակարդակով ծանոթացնելն է: Այն պիտի առաջին հերթին ապագա մտավորականին ուսանի բնագիտության, մաթեմատիկայի և հումանիտար գիտությունների ուսումնասիրման առարկաների ու մեթոդոլոգիայի ընդհանրություններն ու տարբերությունները, որ նման մտավորականն իր հետագա գործունեության ընթացքում հնարավորին չափ քիչ ենթարկվի զանազան մոլորությունների, նախապաշարմունքների ու սնահավատությունների:
Ձեռնարկն անկասկած կարող է օգտակար լինել ոչ միայն հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական ուղղություններով մասնագիտացող բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին, այլ նաև բոլոր այն մասնագետներին, ովքեր հետաքրքրվում են արդի բնագիտության մեթոդաբանական հարցերով: