Ինչպես գրել գիտական աշխատանք պատմությունից
Մեթոդական հանձնարարականները նպատակ ունեն ծանոթացնել պատմության գծով ասպիրանտներին և ուսանողներին` գիտական աշխատանք գրելու հմտություններին ու նրբություններին:
Ուղեցույցում ներկայացված են ինչպես ատենախոսություն, այնպես էլ դիպլոմային ու կուրսային աշխատանք գրելու կարևորագույն փուլերն ու շարադրման սկզբունքները: Հանձնարարականներն ընդգրկում են գիտական աշխատանք գրելու ողջ ուղին՝ սկսած թեմայի ընտրությունից ու կառուցվածքից, աղբյուրների ու հանձնարարված գրականության մշակումից մինչև բուն պաշտպանական գործընթաց: