Հունական և հռոմեական անտիկ սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին
Մենագրության մեջ առաջին անգամ ի մի են բերվում անտիկ դարաշրջանի հունական և հռոմեական սկզբնաղբյուրների՝ Հերոդոտոսի, Քսենոփոնի, Դիոդորոս Սիկիլիացու, Ստրաբոնի, Պլուտարքոսի, Գայոս Պլինիոս (Ավագ) Սեկունդոսի, Ապպիանոսի, Դիոն Կասսիոսի, Գայոս Կոռնելիոս Տակիտոսի երկերի վկայությունները Հայաստանի և հայերի պատմամշակութային կյանքի, հայոց ազգագրական երևույթների վերաբերյալ:
Նախատեսված է ազգագրագետների, հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաև ընթերցող հանրության համար: