Հոգեֆիզիոլոգիա
Դասագիրքը հայերենով առաջին հրատարակությունն է, որում շարադրված են հոգեֆիզիոլոգիայի հիմունքները: Ներկայացված է հոգեֆիզիոլոգիան որպես գիտության միջառարկայական ուղղություն, որն ուսումնասիրում է անհատի հոգեկան գործընթացների և վիճակների ուղեղային մեխանիզմները: Դասագրքում արտացոլված է հոգեֆիզիոլոգիա գիտության ներկա վիճակը:
Դասագիրքը կազմվել է հեղինակի դասախոսությունների հիման վրա, որոնցում օգտագործվել են հայտնի արտասահմանյան ուղեցույցների, հոգեֆիզիոլոգիայում և հարակից գիտություններում առաջատար մասնագետների հրատարակումները:
Նախատեսված է ուսանողների, ասպիրանտների, գիտաշխատողների համար, ովքեր ուսումնասիրում են հոգեբանությունը, հոգեֆիզիոլոգիան, նեյրոգիտությունները, մարդու հոգեբանության օբյեկտիվ ուսումնասիրման արդյունքները և մեթոդները: