Հոգեբանական հետազոտությունների պլանավորում
Հրատարակության է երաշխավորել ԵՊՀ
փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլ-
տետի գիտական խորհուրդը:
Սույն ձեռնարկում քննարկվում են հոգեբանական հետազոտության
պլանավորման հիմնախնդիրները: Պլանավորումը դիտարկվում է որպես
արդյունքների վալիդությունն (արժանահավատությունը) ապահովող մի-
ջոց: Ներկայացված են հոգեբանական հետազոտությունների տիպաբա-
նությունը և գիտափորձերի վալիդության սպառնալիքները: Տրված է փոր-
ձարարական, կվազիփորձարարական և կոռելյացիոն հոգեբանական հե-
տազոտությունների պլանների մանրամասն վերլուծությունը:
Ձեռնարկը հասցեագրված է բուհերի հոգեբանության ֆակուլտետնե-
րի մագիստրանտներին, ասպիրանտներին ու դասախոսներին, ինչպես
նաև հոգեբանական հետազոտություններով հետաքրքրված մասնագետ-
ներին: