ՀՀ քաղաքացիական իրավունք. սեփականության իրավունք
Ձեռնարկում համակարգված, ամբողջական տեքստով և սլայդերի
(լուսապատկերների) միջոցով շարադրված է «Քաղաքացիական իրավունք»
դասընթացի «Սեփականության իրավունք» բաժինը։ Աշխատանքում ներկայացվում է
սեփականության և սեփականության իրավունքի մասին ընդհանուր դրույթները,
քաղաքացիների, իրավաբանական անձանց, պետության և համայնքի
սեփականության իրավունքը։ Ձեռնարկում ներկայացվում է նաև ընդհանուր
սեփականության իրավունքը, սեփականության իրավունքի պաշտպանությունը,
սահմանափակ իրային իրավունքները։ Աշխատանքում առանձնակի կարևորվում են
ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները սեփականության
իրավահարաբերություններում։
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է Հայաստանի Հանրապետության
բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար։ Այն կարող է
օգ-տակար լինել նաև դատական, դատախազական մարմինների աշխատողների,
փաստաբանների, քաղաքացիական իրավունքի հարցերով հետաքրքրվող
քաղաքացիների ու կազմակերպությունների համար։