ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՖԻԶԻԿԱ > Հետազոտությունների ճառագայթային մեթոդներ

Հետազոտությունների ճառագայթային մեթոդներ

Գոհար Հովհաննիսյան
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների համար: Այն նվիրված է ժամանակակից միջուկային ֆիզիկայի մեթոդների կիրառմանը բժշկական ախտորոշման բնագավառում: Ձեռնարկում քննարկվում են ճառագայթահարման հետևանքով կենսահյուսվածքներում առաջացող փոփոխությունները, ախտորոշման նպատակով օգտագործվող միջուկային ֆիզիկայի մեթոդները, ինչպես նաև ռադիոնուկլիդների ստացման եղանակները: Ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև կենսաբանության և քիմիա բնագավառներում մասնագիտացող ուսանողների համար: