Հեղուկ դեղաձևեր

Անահիտ Հովհաննիսյան
Ուսումնական ձեռնարկում մանրամասն քննարկվում են հեղուկ դեղաձևերի (իրական լուծույթների, կախույթների, կաթիլների, էմուլսիաների, պաշտպանված կոլոիդ լուծույթների, թուրմերի) դեղատնային պատրաստման տեսական հիմունքները և գործնական տեխնոլոգիան: Ներկայացվում են հեղուկ դեղաձևերի ընդհանուր հասկացությունները, դասակարգումը, պատրաստման ընդհանուր և առանձնահատուկ մոտեցում պահանջող դեղատոմսերի պատրաստմանը մեթոդները: «Հեղուկ դեղաձևեր (դեղատնային պատրաստման տեխնոլոգիան)» ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողների, դեղատան աշխատակիցների և առհասարակ այս բնագավառով հետաքրքրվողների համար, ձեռնարկը կօգնի տիրապետել հեղուկ դեղաձևերի պատրաստման տեսական և պրակտիկ հիմունքներին՝ համապատասխան դեղատոմսի և նորմատիվ փաստաթղթերի: