Հայոց լեզու և խոսքի մշակույթ
Ձեռնարկում բնութագրվում են լեզվի և խոսքի հիմնական հատկանիշները, խոսքի արժանիքները` ճշտություն, հարստություն, ճշգրտություն, տրամաբանականություն, սեղմություն, արտահայտչականություն ևն, բացատրվում են հաղորդակցման գործընթացի յուրահատկությունները, ներկայացվում են խոսքի գործառական տարբերակները` պաշտոնական, գիտական, հրապարակային ևն: Ուսուցանվում են բանավիճային արվեստի հմտություններ, խոսքային վարվեցողության կանոններ: Նախատեսված է բուհերի հումանիտար և բնագիտ ական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հայերեն ճիշտ և արտահայտիչ խոսել ու գրել: