Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը. Հին շրջանից մինչև մեր օրերը
Մենագրությունը համակարգված պատմաիրավական հետազոտություն է` նվիրված հայ իրավունքի և Հայաստանի իրավական մշակույթի առանձին տարրերի ձևավորման, գործողության և պատմական զարգացման ընդհանուր հարցերին և օրինաչափություններին:
Հետազոտությունն իրականացված է իրավագիտության հիմնախնդիրների լուծման արդի մոտեցումների ու սկզբունքների օգտագործմամբ, ինչը հնարավորություն է տվել խուսափելու զուտ ձևական-իրավական վերլուծությունից և հայ իրավունքի համապատկերը վեր հանել իր կազմավորման և գործողության պատմական փուլերին համապատասխան:
Նախատեսված է Հայաստանի պետության ու իրավունքի պատմության հիմնախնդիրներով հետաքրքրվողների, ինչպես նաև իրավաբանական ֆակուլտետների դասախոսների, ասպիրանտների և ուսանողների համար: