Հայոց լեզու և խոսքի մշակույթ
Ձեռնարկում նկարագրվում են հայերենի տարբերակները, ժամանակակից հայոց լեզվի հիմ-
նական գործառույթներն ու գործառական ոճերը, ներկայացվում են խոսքի դրսևորման ձևերը,
խոսքային վարվեցողության (էթիկետի) նորմերը, խոսքի արժանիքներն ու հրապարակային
խոսքի առանձնահատկությունները, բանավեճի արվեստը։ Առանձին հավելվածներով տրվում
են գրագրության ձևեր, հայերենի կետադրության հիմնական կանոնները, ինչպես նաև ուղ-
ղագրության և կետադրության համր բնագրեր և թելադրության նյութեր։
Տեսական գիտելիքներին զուգահեռ՝ տրվում են նաև գործնական առաջադրանքներ և վար-
ժություններ։
Ձեռնարկի և՛ տեսական, և՛ գործնական նյութը ունի ընդգծված մասնագիտական ուղղվածու-
թյուն. վերաբերում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն և բնագիտական այլ
առարկաների, ինչպես նաև մաթեմատիկայի և ինֆորմատիկայի լեզվին։
Նախատեսված է բուհերի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ուսանողների և բոլոր
նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայոց լեզվով և խոսքի մշակույթով։