ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ

Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ

Տիգրան Ղանալանյան
«Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ» ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացված են դասընթացի նպատակներն ու խնդիրները, մի քանի դասախոսություններ, մասնագիտական գրականություն։ Մասնավորապես նորովի ներկայացվում է խորհրդային ժամանակաշրջանի հայրենադարձությունը` այն բաժանելով երեք պատմափուլերի։ Խոսվում է հայկական սփյուռքի տարածաշրջանային առանձնահատկությունների ու քաղաքական պատկերի մասին։ Ուսումնամեթոդական ձեռնարկը կարող է օգտակար լինել Սփյուռքի պատմության վերաբերյալ ինքնուրույն հետազոտություններ իրականացնելու տեսանկյունից։ Ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, հայկական սփյուռքի պատմությամբ զբաղվող մասնագետների և ընդհանրապես այդ հիմնահարցերով հետաքրքրվողների համար: