Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ
«Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ» ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացված են դասընթացի նպատակներն ու խնդիրները, մի քանի դասախոսություններ, մասնագիտական գրականություն։ Մասնավորապես նորովի ներկայացվում է խորհրդային ժամանակաշրջանի հայրենադարձությունը` այն բաժանելով երեք պատմափուլերի։ Խոսվում է հայկական սփյուռքի տարածաշրջանային առանձնահատկությունների ու քաղաքական պատկերի մասին։ Ուսումնամեթոդական ձեռնարկը կարող է օգտակար լինել Սփյուռքի պատմության վերաբերյալ ինքնուրույն հետազոտություններ իրականացնելու տեսանկյունից։
Ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, հայկական սփյուռքի պատմությամբ զբաղվող մասնագետների և ընդհանրապես այդ հիմնահարցերով հետաքրքրվողների համար: