19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականությունը

Վազգեն Սաֆարյան
Տարիների դասախոսական աշխատանքը գրական նյութի վերլուծության նոր սկզբունքներ է ներառել՝ գիտականության հետ ամբողջացնելով նաև մատուցման մատչելիությունը: Նկարագրական, պատմահամեմատական մեթոդները ամբողջացվել են կառուցվածքային, հոգեվերլուծական և այլ դիտարկումներով՝ հիմքում պահպանելով ռոմանտիզմի և ռեալիզմի գրական ուղղությունների առանցքային գծերը: Դասախոսությունների տպագիր տարբերակը ավելի տեսանելի կդարձնի վերլուծությունների ընկալումն ու ամբողջականությունը: