Հայերենի կետադրություն
Սույն ձեռնարկում ներկայացված են արդի հայերենի կետադրության համակարգված օրինաչափությունները, որոնց մի մասը հաստատված Է ՀՀ Նախարարների Խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի կողմից, մի զդալի մասը, տարիների ընթացքում գործածվելով շարահյուսության դպրոցական դասագրքում, արդեն կայունացել է, իսկ մնացած կանոնները սահմանված են տպագիր խոսքում գործող հիմնական օրինաչափությունների հիման վրա։
Ձեռնարկը նախատեսվում Է դիմորդների, ուսուցիչների, ուսանողների, աշակերտների, հրատարակչությունների ու խմբագրությունների աշխատողների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են տիրապետել հայերենի ուղղագրության այս կարևոր բնագավառին։