Հայաստանն ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների (արդի ուսումնասիրություններ և պատմական սկզբնաղբյուրների քրեստոմատիա)
Կոլեկտիվ մենագրության մեջ ներկայացված են հեղինակային խմբի կողմից
անտիկ հեղինակների` Հայաստանի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղե-
կությունների հիման վրա կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև
սկզբնաղբյուրային տեքստերի զգալի մասի քրեստոմատիան։ Ուսումնասիրություն-
ների առանցքը Հերոդոտոսի, Կտեսիաս Կնիդացու, Քսենոփոնի, Ստրաբոնի, Պլինիոս
Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի և մի քանի այլ հեղինակների աշխատություններում
առկա պատմաաշխարհագրական հիշատակումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է
դարձել երբեմն ամբողջությամբ, երբեմն էլ մասնակիորեն վերակազմել Հին Հայաս-
տանի սահմանները, վարչատարածքային բաժանումը, նշանավոր բնակավայրերը և
բնաշխարհը։ Դրանց շնորհիվ լուսաբանված են նաև Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Ծոփքի
թագավորությունների պետական դերակատարության տարբեր հարցեր։ Քրեստոմա-
տիայի հատվածում սկզբնաղբյուրների մեծ մասից դուրս են բերված Հին Հայաստանի
վերաբերյալ այն հատվածները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատ-
մաաշխարհագրական տեղեկություններ են պարունակում։ Գիրքը կարող է օգտակար
լինել պատմաբանների, աշխարհագետների, պատմական աշխարհագրության ու-
սումնասիրողների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար։