Հայաստանի անկախացման հասարակական-քաղաքական նախադրյալները և կայացման սկիզբը (1956 թ. փետրվար – 1991 թ. սեպտեմբեր)
Մենագրությունը հրատարակության է երաշխավորել
Երևանի պետական համալսարանի պատմության
ֆակուլտետի գիտական խորհուրդը:
Աշխատությունում անդրադարձ է կատարվում 1956-1991 թ. պատմական իրո-
ղություններին՝ հայ ժողովրդի պատմության նշանավոր էջերից մեկին՝ այլախոհական
շարժմանը, ընդհատակյա կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանի
անկախության համար մղած պայքարին, ինչպես նաև հասարակական-քաղաքական
կյանքի վերլուծությանը: Արխիվային բազմաթիվ նյութերի, փաստաթղթերի, ուսում-
նասիրությունների հիման վրա վերլուծվում և բացահայտվում են այն գործընթացնե-
րը, որոնք հանգեցրին Խորհրդային Հայաստանում ընդհատակյա կազմակերպու-
թյունների ու այլախոհական շարժման ձևավորմանը, 1980-ական թթ. գորբաչովյան
«վերակառուցմամբ» ծնված Արցախյան և հայ ժողովրդի համաժողովրդական շար-
ժումների ծավալմանը, ինչպես նաև սկզբնավորեցին անկախության համար մղվող
պայքարը:
Մենագրությունը նախատեսված է պատմաբանների, հասարակագետների և
ընթերցող լայն շրջանակի համար։