Հայագիտության զուգահեռականներում
Գրքում զետեղված են հեղինակի՝ տարբեր տարիների հրատարակած հոդ-
վածները։ Դրանք, քիչ բացառություններով, տպագրվել են գիտական հան-
դեսներում։ Նվիրված են հայագիտության զուգահեռականներում հայտնված
ամենատարբեր իրողությունների՝ գրական հայերենի շրջանաբաժանում,
ժամանակակից արևելահայերենի նորմավորում և արևմտահայերենի պահ-
պանում ու մշակում, գրական և լեզվաբանական գործերի գնահատություն և
այլն։ Բոլոր այս իրողությունների քննարկումները ունեն ընդգրկումի և դի-
տարկումների որոշակի տեսանկյուն և շրջանակ, որոնք ժողովածուին տա-
լիս են մենագրական աշխատանքի բնույթ ու բովանդակություն։
Նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակների համար։