Հայ քննադատություն. Գիրք Բ
Գրքում ուսումնասիրվում է հայ քննադատական մտքի պատմությունը 6-րդ դարից մինչև 15-րդ դարի սկիզբը, երբ գրական մտածողությունը տեսական քննության ոլորտի մեջ է առնում բանաստեղծության զարգացման ու գնահատության խնդիրները: Հեղինակը ցույց է տալիս, որ աշխարհականացող կյանքի ազդեցությամբ ու պահանջով հայ վաղ վերածննդի դարաշրջանում ձևավորվում են գեղագիտական նոր ըմբռնումներ, և գրական-քննադատական միտքը դառնում է աշխարհայացքային նոր միտումների արտահայտիչը՝ որոշակիորեն նպաստելով քնարերգության ու արձակի զարգացմանը: