Հայ քննադատություն. Գիրք Ա
Հեղինակը ուսումնասիրել է հայ գրական քննադատության ձևավորման և զարգացման վաղ շրջանը: Նա հայտնաբերել է և դիտել գրական մտածողության ուրույն շերտերը, հարցի պատմությունը դրել գիտական հիմքի վրա, ցույց տալով երևույթի ծագման, զարգացման հասարակական ու գրական հիմքերը: Աշխատությունում առաջին անգամ տրվում է հայ գրական քննադատության պատմությունը՝ սկսած ձևավորման վաղ շրջանից: Հեղինակը հենվել է վաղ դարերի բազմատեսակ աղբյուրների, մասնավորապես պատմագրական, քերականական, փիլիսոփայական, գեղագիտական, գեղարվեստական, հուշարձանների տված նյութի վրա: