Հայ գրքի և գրատպության պատմության փիլիսոփայական անդրադարձներ
Հոդվածների սույն ժողովածուում մեկտեղված են նախընթաց հինգ տասնամյակում հայ գրքի և գրատպության այլևայլ իրողությունների մասին հեղինակի գրած հոդվածներն ու գրախոսությունները և իրականացրած հրապարակումները, որոնցից շատերն այսօր ևս պահպանում են իրենց այժմեկանությունը: Այն հասցեագրվում է ինչպես հայ գրքի ու գրավոր մշակույթի պատմությամբ զբաղվող մասնագետներին, այնպես էլ ընթերցող լայն շրջաններին: