Հայ գրականության դասավանդման մեթոդիկա
Դասավանդման նոր պահանջների ոգով գրված այս աշխատությունն աչքի է ընկնում ժամանակակից մեթոդիկայի արդյունավետ ձևերի ու եղանակների հմուտ կիրառմամբ, փաստական հարուստ նյութով: Դասավանդման միանգամայն տարբեր մեթոդների ընտրությունը նախատեսում է գիտելիքի փոխանցում ոչ թե ավանդական սկզբունքով, այլ հնարավորություն է տալիս ինքնուրույն հասնել նյութի իմացությանն ու տալ անձնական գնահատական, արտահայտել վերաբերմունք և հայտնել սեփական կարծիքը: