Հարկային իրավունք
Ուսումնական այս ձեռնարկն առաջին փորձն է, որտեղ հարկային և բյուջետային օրենսդրության առանձնահատկությունների հիման վրա հստակեցված է հարկաբյուջետային քաղաքականության էությունը, շուկայական հարաբերություններին անցման շրջանում և ընդգծված է պետական վարչարարության անհրաժեշտությունը, որն էապես նպաստում է «ստվերի», օրինախախտումների և հովանավորչության վերացմանը:
Հարկային օրենսդրությամբ սահմանված, պատժի և այլ ներգործության միջոցները կիրառելիս, վերջիններիս արդյունավետության բարձրացման նպատակով առանձնացված են հարկային գործունեության ոլորտում պատասխանատվության այնպիսի ձևերի կիրառումը, ինչպիսիք են հարկային, վարչական, քրեական և անուղղակի պատասխանատվության ձևերը, որոնք նորույթ են իրավունքի տեսության մեջ: