Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր)
Աշխատության մեջ ներկայացված է 4-7-րդ դարերի հայկական քանդակը, լուսաբանված են վերջինիս նշանակությունը և տեղը հայկական և արևելաքրիստոնեական արվեստում, տրված է ժամանակաշրջանի լավագույն հուշարձանների ոճաբանական, պատկերագրական և խորհրդանշական վերլուծությունը: Դասախոսությունները նախատեսված են արվեստաբանների, պատմության և մշակույթի պատմության մասնագետների, ուսանողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: