Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ

Ս. Գյուլումյան, Ա. Գալանտերյան, Մ. Պողոսյան
Սույն ուսումնական ձեռնարկում անհրաժեշտ խորությմաբ շարադրվել են ‹‹տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ›› դասընթացի հարցերը: Մասնավորապես, վերլուծության են ենթարկվել ավտոմատացված տեղեկատվական համակարգերի ենթահամակարգերը, կառուցվածքը, կազմը, նախագծման և ներդրման փուլերը, տեղեկատվական համակարգերի արդյունավետության որոշման կարգը: Ձեռնարկում նկարագրված են նաև տեղեկատվական համակարգի ավտոմատացման ընդհանուր նշանակության գործիքները` տվյալների մշակման և հեռահաղորդակցական տեղեկատվական տեխնոլոգիաները: Ուսումնական ձեռնարկը նախատեսված է տնտեսագիտական մասնագիտություններ ձեռք բերող ուսանողների և ասպիրանտների համար: